Հայտնի է, թե ինչպես է դրսևորվում «օմիկրոն» շտամը պատվաստվածների մոտ

03.12.2021, 17:36
Հայտնի է, թե ինչպես է դրսևորվում «օմիկրոն» շտամը պատվաստվածների մոտ
Հայտնի է, թե ինչպես է դրսևորվում «օմիկրոն» շտամը պատվաստվածների մոտ
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը թեթև ընթացք է ունենում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ, սակայն չպատվաստվածները, հնարավոր է, հոսպիտալացվեն։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՀԱՀ առողջապահության նախարար Ջո Պաախլան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

««Օմիկրոն» շտամը պատվաստվածների մոտ թեթև է ընթանում, բայց ավելանում է հոսպիտալացվածների թիվը չպատվաստվածների շրջանում», - նշել է նա ճեպազրույցի ժամանակ, որը հրապարակվել է ՀԱՀ ԱՆ-ի պորտալում։

Պաախլան տեղեկացրել է, որ ՀԱՀ-ը գտնվում է կորոնավիրուսի չորրորդ ալիքի շեմին։

«Վերջին յոթ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվը կտրուկ ավելացել է։ Այս ալիքի աճը շատ ավելի բարձր է, քան նախորդ երեքինը», - ընդգծել է նա։

Նրա խոսքով, «օմիկրոն» շտամի տարածման էպիկենտորնը Գաուտենգ գավառն է, բայց վարակը տարածվում է նաև երկրի մյուս մասերում։

«Մենք ունենք հաստատված տվյալներ, որ «օմիկրոն» շտամը հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն։ Բոլոր չպատվաստվածները պետք է որքան հնարավոր է շուտ պատվաստվեն՝ «օմիկրոն» շտամից պաշտպանվելու համար», - հայտարարել է Պաախլան։

Անդրադառնալով «օմիկրոնի» ծագմանը՝ Պաախլան նշել է, որ կորոնավիրուսի այս տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Բոթսվանայում։

«Սակայն մենք դեռ չգիտենք, թե ինչպես և որտեղ է այն առաջացել», - նշել է նախարարը։-0-