Հայտնի է լավագույն ձայն ունեցող 2019թ.–ի սմարթֆոնը

11.01.2020, 20:27
Հայտնի է լավագույն ձայն ունեցող 2019թ.–ի սմարթֆոնը
Հայտնի է լավագույն ձայն ունեցող 2019թ.–ի սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. PhoneArena ռեսուրսը թեստավորել է 2019թ.–ի վեց ֆլագմանյան սմարթֆոնների դինամիկները և պարզել, թե որ սարքն է առավել հարմար երաժշտություն ունկնդրելու համար, հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով ferra.ru–ին։

Թեստավորմանը մասնակցել են iPhone 11 Pro Max–ը, Samsung Galaxy Note 10+–ը, OnePlus 7T Pro–ն, LG G8X–ը, Google Pixel 4 XL–ը ու Asus ROG Phone II–ը։

Փորձարկման հեղինակը յուրաքանչյուր սմարթֆոնով 15 տարբեր մարդկանց միացրել է 10 նույնատիպ երգեր և խնդրել գնահատել որակը 1–ից 10 բալանոց սանդղակով։ Բոլոր երգերը հնչել են առավելագույն բարձրության վրա։ Առցանց լսելու դեպքում խափանումներից խուսափելու համար հեղինակը բոլոր երգերը ներբեռնել է սմարթֆոնների մեջ։

Փորձարկման մասնակիցները չեն իմացել, թե որ սմարթֆոնով են լսում երաժշտությունը։

«Կույր» թեստի հաղթող է դարձել Google Pixel 4 XL–ը։ Հատկանշական է, որ DxOMark վարկանիշում այս սմարթֆոնը ձայնի որակով զբաղեցում է 5–րդ տեղը։–0–