ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առանց առողջությանը վնաս հասցնելու ամեն օր կարելի է օտագործել մուգ շոկոլադի սալիկի կեսը: Ինչպես գրում է
iz.ru-ն, այդ մասին պատմել են փորձագետները:
Загружается новость ... "Лево"
«Եթե վերցնել 50 տոկոսից ոչ պակաս կակաո պարունակող մուգ շոկոլադ, ապա մարդը օրական կարող է օգտագործել նման շոկոլադի 50 գրամը: Կարելի է ավելի շատ, եթե մարդը զբաղվում է ծանր ֆիզիկական աշխատանքով կամ սպորտով», - այդ մասին հայտարարել է Սեչենովի համալսարանում պոլիկլինիկայի թերապիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Բուևերովը:
Նման շոկոլադը խորհրդ է տրվում օգտագործել օրվա առաջին կեսին, քանի որ դա կալորիակական մթերք է, որը պարունակում է նաև ալքալոիդներ, որոնք խանգարում են քնել:
Միաժամանակ փորձագետները նշում են, որ մուգ շոկոլադն այլ տեսակների հետ համեմատ ավելի օգտակար է մարդու օրգանիզմի համար, քանի որ պարունակում է ավելի շատ կակաոյի ունդեր և նյութեր, որոնք կարող է կրճատել խոլեստերինի մակարդակը:
Միաժամանակ մուգ և կաթնային շոկոլադի կալորիականությունը մոտավորապես նույն է: Շոկոլադի օգտագործման հակացուցիչներն են ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները: Բացի այդ, մեծ չափաբաժիներով այդ մթերքի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացմանը:-0-