Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան

29.11.2021, 11:10
Գիտնականները պարզել են, որ տարածվավծ ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիտնականները գնահատել են ասպիրինի ազդեցությունը սրտի վրա։

Նրանց խոսքով, ցավազրկողի օգտագործումն ավելացնում է սիրտ–անոթային անբավարարության զարգացման ռիսկը, հաղորդում է lenta.ru–ն` հղում անլով Express հրատարակությանը։

Սրտի բրիտանական հիմնադրամի և Սրտաբանների եվրոպական միության գիտնականների ուսումնասիրության տվյալներով, աշխարհում ամենահայտնի ցավազրկողներից մեկը 26 տոկոսով ավելացնում է սրտի հիվանդությունների ռիսկը։ Դրանք, մասնագետների խոսքերով, մահացության գլխավոր պատճառներից են ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ աշխարհում։

Փորձագետներն ավելացրել են, որ սրտային և սիրտ–անոթային հիվանդություններից տառապող մարդկանց թիվը գերազանցում է Ալցհայմերի հիվանդություն և քաղցկեղ ունեցող մարդկանց թվին։–0–