ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողների համար նախապատրաստել է օգտակար բացահայտումների և գյուտերի փոքրիկ ցանկ, որոնք փառավորել են հայազգի գիտնականներին ոչ միայն հայրենիքում, այլ նաև ողջ աշխարհում։
1. Ալեքսանդր Քեմուրջյան – խորհրդային ինժեներ–կոնստրուկտոր, 250 գիտական աշխատությունների հեղինակ և աշխարհում առաջին լուսագնացներ ու մարսագնացների ստեղծողը։
2. Հովհաննես Ադամյան – ինժեներ–էլեկտրիկ, գունավոր հեռուստացույցների ստեղծողը։
3. Պրոֆեսոր Արտաշես Հայկանյան – գիտնական, ավելի քան 80 գիտական աշխատությունների և 40 գյուտերի հեղինակ, որոնցից շատերն օգտագործվում են մեր առօրյայում, մասնավորապես` ավտոմեքենայի դիմապակու վրա գտնվող կապույտ արևպաշտպան շերտը, սննդամթերքի համար նախատեսված պլաստիկ կոնտեյներները, Coca Cola–ի պլաստիկե շշերի արտադրության մեքենաները։
4. Իգնատի Լուկասևիչ (ծնվել է 1822 թ.–ի մարտի 8–ին Զադուշնիկի քաղաքում, Լեհաստանում բնակվող հայերի ընտանիքում) – համարվում է նավթահանության արդյունաբերության հիմնադիրներից մեկն աշխարհում։ 1853թ.–ին քիմիկ–տեխնոլոգներ Իգնատի Լուկասևիչն ու Յան Զեգը ստեղծել են լուսավորող սարք` այսպես կոչված պատրույգի միջոցով այրվող լամպ, որն աշխատում է կերոսինի և պատրույգի այրման միջոցով։
5. Ստեփան Ստեփանյան – 1935 թ.–ին հայտնագործել է տեղաշարժվող բետոնախառնիչը։ Հարկ է նշել, որ 2004 թ.–ին հռչակավոր գյուտարարն ներառվել է 100 լավագույն պրոֆեսիոնալների ցանկում Ամերիկայի շինարարների ճանապարհային և տրանսպորտային ասոցիացիայի կողմից։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում