Հայաստանցիները կարող են տեսնել Մոլորակների շքեղ շքերթը

14.01.2025, 11:17
Հայաստանի բնակիչներն անզեն աչքով կարող են տեսնել Մոլորակների շքեղ շքերթ
Հայաստանցիները կարող են տեսնել Մոլորակների շքեղ շքերթը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի բնակիչները հունվարի 21-ին անզեն աչքով կկարողանան տեսնել մոլորակների շքեղ շքերթը, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Աբրահամյանը։

Այդ օրը վեց մոլորակներ՝ Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Վեներան և Սատուրնը կշարվեն մեկ գծով։ Այս հազվագյուտ աստղագիտական ​​իրադարձությունը կոչվում է մոլորակների մեծ հավասարեցում:

Ըստ Աբրահամյանի՝ այս երևույթը հնարավոր կլինի դիտել կեսգիշերից հետո և ցանկալի է ավելի բարձր բարձրություններում և չլուսավորված վայրերում։

Մոլորակների շքերթի մասին

Մոլորակների շքերթ, աստղագիտական երևույթ, երբ Արեգակնային համակարգի մի շարք մոլորակներ գտնվում են արևի մի կողմում՝ փոքր սեկտորում։ Ընդ որում՝ Երկնոլորտում նրանք քիչ թե շատ մոտ են միմյանց։

Էկլիպտիկ երկայնությամբ երկնային մարմինների առավելագույն մոտեցումը կոչվում է միացում։ Եթե միևնույն ժամանակ նրանք բավականաչափ մոտ են նաև էկլիպտիկ լայնության մեջ, ապա այդ դեպքում հնարավոր է ավելի հեռու երկնային մարմնի ծածկումն ավելի մոտ մարմնով, մոլորակի անցումն Արևի սկավառակի վրայով (ներքին մոլորակի և Արևի միացման դեպքում) կամ Արևի խավարում (նրա և Լուսնի միացման դեպքում)։