Հայաստանցիներն արդարացվա՞ծ են համարում ՌԴ–ի գործողություններն Ուկրաինայում. հրապարակվել են վերջին հարցման տվյալները
08.04.2022,
14:55
Հայաստանցիներն արդարացվա՞ծ են համարում ՌԴ–ի գործողություններն Ուկրաինայում. հրապարակվել են վերջին հարցման տվյալները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հարցվածների 27%–ն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները համարում է ամբողջությամբ արդարացված, 18,8%–ն` ավելի շատ արդարացված։ Ուրբաթ լրագրողներին նման տվյալներ է ներկայացրել «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Միաժամանակ 14,9%–ն այդ գործողությունները համարում է «ավելի շատ չարդարացված»։ «Ամբողջությամբ չարդարացված է» համարում 24,7%–ը, հարցին դժվարացել է պատասխանել 14,7%–ը։
«Ինչո՞վ կավարտվի ռուս–ուկրաինական հակամարտությունը» հարցին հարցվածների 53,5%–ը պատասխանել է, որ այն կավարտվի Ուկրաինայի պարտությամբ, հարցվածների 2,4%–ը կարծում է, որ կպարտվի Ռուսաստանը։ 27,8%–ը կարծում է, որ ակնհայտ հաղթող չի լինի։
Հարցվածների 68,4% –ը կարծում է, որ այդ հակամարտությունն իրականում դիմադրություն է Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև, 16,6% –ն այդպես չի կարծում։ Ինչ վերաբերում է արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, ապա հարցվածների 72,8%–ն այդ պատժամիջոցներին բացասաբար է վերաբերվում։ Հարցված քաղաքացիների 77,6% –ը նաև կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները միանշանակ ազդում են Հայաստանի վրա։
Հարցվածների 65,3%–ը դրական է վերաբերվում Ռուսաստանի կողմից ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի ճանաչմանը։ Մասնավորապես, «ամբողջությամբ դրական է» վերաբերվում 34,1%–ը, 31,2%–ը` «ավելի շատ դրական»։ Այս հարցում ամբողջությամբ բացասական վերաբերմունք ունի հարցվածների 7,7% –ը, ևս 4,8% –ը վերաբերում է «ավելի շատ բացասական»։ Քաղաքացիների 22,2%–ը դժվարացել է պատասխանել ադ հարցին։
Հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 24,2% –ը կարծում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը, 18,6%–ը կարծում է, որ միանշանակ պետք չէ ճանաչել ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի անկախությունը։ Հարցվածների 9,6% –ը կարծում է, որ նման բան «ավելի շատ պետք չէ անել», 27%–ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
«GALLUP International Association»–ի հարցումն անցկացվել է Հայաստանում ապրիլի 2–6–ը 1002 հարցվածների շրջանում, հարցումն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով։–0–