Հատապտուղները կարող են օգնել քրոնիկ բորբոքումների ժամանակ

27.06.2020, 10:15
Հատապտուղները կարող են օգնել քրոնիկ բորբոքումների ժամանակ
Հատապտուղները կարող են օգնել քրոնիկ բորբոքումների ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քրոնիկ բորբոքումը կարող է դառնալ մի շարք լուրջ հիվանդությունների պատճառ, որոնց թվում են քաղցկեղը, սիրտ-անոթային հիվանդությունները և երկրորդ տիպի դիաբետը: Ի տարբերություն սուր բորբոքման, որը օրգանիզմի նորմալ պատասխանն է վնասվածքին կամ ինֆեկցիային ու բուժման մի մասն է կազմում՝ սիստեմատիկ քրոնիկ բորբոքումը հաճախ աննկատ է մնում` քայքայելով մեր օրգանիզմը, գրում է live-up.co կայքը։

Загружается новость ... "Лево"

Քրոնիկ բորբոքման առաջացման առանցքային գործոններից մեկը սխալ սննդակարգն է՝ ռաֆինացված հացազգիները, ավելացված շաքարը, հիդրոգենացված ճարպերը: Այս պարագայում օգնության են գալիս հատապտուղները, որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարել սխալ կենսակերպի հետևանքները և նվազեցել քրոնիկ բորբոքումը: Դրանք են մոշը, արքայամորին, հապալասը, ելակը, լոռամրգին, բալը, գիլասը և մորին:

Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք ճնշում են բորբոքումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում հետազոտությունները ցույց են տվել դրանց արդյունավետությունը քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, տարիքային կոգնիտիվ խանգարումների դեմ պայքարում: Օրինակ հաղաջը օգնում է նվազեցնել օքսիդացման և բորբոքման հետևանքով նեյրոններին հասցված վնասը: Օրական մոտ կես բաժակ հաղարջը բավական է դրա օգտակար հատկությունները զգալու համար: Իսկ 300 գրամ գիլասն օգնում է զգալիորեն նվազեցնել արյան մեջ բորբոքիչ բիոմարկերների պարունակությունը:

Հատապտուղներում պարունակվող ամենահզոր հակաօքսիդանտներից մեկը՝ անտոցիանի պիգմենտները, օժտված են հակաբորբոքիչ, հակավիրուսային և հակաուռոցքային հատկություններով: Որքան մուգ է պտուղը, այնքան շատ անտոցիան է այն պարունակում:

Վիտամիններով, հակաօքսիդանտներով և բջջանյութով հարուստ հատապտուղները ոչ միայն շատ օգտակար են, այլ նաև՝ համեղ: Դրանք կարելի է ավելացնել շիլաների, յոգուրտների մեջ, պատրաստել սմուզի:

Ահա սմուզիի մի բաղադրատոմս.

Բաղադրություն

2 բաժակ հաղարջ

1 բաժակ արքայամորի

1 բաժակ կոկոսի հյութ

1 ճաշի գդալ չիայի սերմ

Պատրաստման եղանակը

Հարկավոր է հարիչի մեջ խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչ միատարր զանգված ստանալը:

Առողջ եղե՛ք։–0–