ՀՀ ՊՆ-ն հայտնում է, թե ինչ հասցեով պետք է ուղղվեն ՊՆ կարիքների համար հավաքագրված միջոցները
06.10.2020,
13:15
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ բանակին օգնելու համար հավաքագրվող գումարները պետք է ուղարկվեն բացառապես 2 հիմնադրամներ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»,- գրել է նա։-0-