ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, կարծես, փոքրիկի է սպասում։
Այս մասին Գոհարն ակնարկել է Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկար։
«Շնորհակալություն Տեր Աստված, որ իրականացնում ես ամենաանհավանական երազանքները», – գրել է Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ 2018 թ.–ին Գոհարն ամուսնալուծվել է Վաղիկ Մարտիրոսյանի հետ։
Դիմահարդարը հունվարին լուսանկար է հրապարակել մի տղամարդու հետ, ում դեմքը փակել է։ Նա նշել է, որ իր նոր ընտրյալն ատում է սոցցանցերը, այդ պատճառով նա լուսանկարում փակել է նրա դեմքը։–0–