«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն Ամանորյա տոները Հայաստանում նշեց լայնածավալ միջացառումներով (ՎԻԴԵՈ)
11:21
27 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամանորի և Սուրբ Ծննդի տոնակատարությունների շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական միջոցառումներ կազմակերպեց իր ներկայության ռեգիոններում՝ Գեղարքունիքի և Արարատի մարզերում։ Երեխաներին այցելեցին Դիսնեյի սիրելի հերոսները՝ «Գրինչը և նրա ընկերները» երաժշտական ներկայացմամբ։ Ընկերությունը Ամանորյա նվերներ հանձնեց ավելի քան 2000 երեխայի, հաղորդում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամուլի ծառայությունը։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում նույնպես «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Ամանորյա տոնական միջոցառում կազմակերպեց կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։ Նրանց ներկայացվեց Ամանորյա երաժշտական ներկայացում և Սանտա Կլաուսը բոլորին նվերներ հանձնեց։
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը բուժում ստացող երեխաների համար պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում։
Լայնածավալ տոնական միջոցառումների կազմակերպումը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության համար արդեն երկար տարիներ բարի ավանդույթ է դարձել։–0–
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում