Երիտասարդ և կրքոտ. միլիարդատեր Սարկիսովի որդին Ռուսաստանի ամենանախանձելի չամուսնացած տղամարդկանց վարկանիշում է (ՖՈՏՈ)

08.11.2019, 20:47
Երիտասարդ և կրքոտ. միլիարդատեր Սարկիսովի որդին Ռուսաստանի ամենանախանձելի չամուսնացած տղամարդկանց վարկանիշում է:
Երիտասարդ և կրքոտ. միլիարդատեր Սարկիսովի որդին Ռուսաստանի ամենանախանձելի չամուսնացած տղամարդկանց վարկանիշում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ միլիարդատեր, «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովի որդին` Սերյոժա Սարկիսովը, ներառվել է Ռուսաստանի 15 ամենանախանձելի չամուսնացած տղամարդկանց վարկանիշում, որը կազմել է PEOPLETALK ամսագիրը։

Ամսագրի հաղորդմամբ, վերջին երեք տարում Սերյոժան աշխատում է «ՌԵՍՈ–Գարանտիայում», որի եկամուտը կազմում է տարեկան մոտ 80 մլրդ ռուբլի:

Instagram–ում նա իրեն անվանում էՍև արքայազն, Մոսկվայում շարժվում է Bentley–ով և Ferrari–ով, հանդիպում Եգոր Կրիդի և Ջիգանի, Անաստասիա Ռեշետովայի և Նատալիա Ռուդովայի հետ։

Մեկ տարի առաջ PEOPLETALK–ին տված հարցազրույցում Սերյոժան խոստովանել է, որ երբեք լուրջ հարաբերություններ չի ունեցել։

«Դեռ չեմ հանդիպել «այն միակին»։ Ընտանիք էլ դեռ չեմ պլանավորում կազմել, առաջիկա 10 տարում զբաղվելու եմ միայն բիզնեսով, ուզում եմ հասնել առավելագույն բարձունքի այն գործում, ինչով սկսել եմ զբաղվել»։–0–