Երբ Ձմեռ Պապը հյուր է գալիս պատուհանից. հայ ալպինիստ Ձմեռ Պապիկներն այցելել են հիվանդանոցի փոքրիկ պացիենտներին (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
18:16
08 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ալպինիստ Ձմեռ Պապիկները իսկական տոն են ստեղծել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի փոքրիկ պացիենտների համար: Նրանք փոքրիկներին շնորհավորելու էին եկել պատուհանից: Հայ ալպինիստները որոշել էին անցկացնել Flying Santa ակցիան, որպեսզի ուրախացնեն և նվերներ անեն հիվանդանոցում պառկած երեխաներին:
«Մենք լեռնագնացների և ալպինիստների կազմակերպություն ենք, մի քանի խումբ, որոնք որոշել են ամեն տարի երեխաներին հրաշք նվիրել, հատկապես նրանց, ովքեր պառկած են հիվանդանոցում և ավելի վատ են քան մենք»,- ասաց թիմի անդամներից մեկը` Դանիել Հարությունովը:
Նախագծի կոորդինատոր Մանե Ղարիբյանն ասաց, որ հիվանդանոցներից բացի, իրենք ցանկանում են այցելել ծերանոցներ, մանկատներ, դպրոցներ և մանկապարտեզներ:
«Ինչքան շատ նվերներ ունենանք, այնքան շատ հաստատություններ կարող ենք այցելել»,- ասաց նա:
Ղարիբյանը նշել է, որ այս տարի կազմակերպությանը հաջողվել է շատ նվերներ հավաքել տարբեր կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից, այդ պատճառով իրենք հույս ունեն նաև մարզեր այցելել:-0-
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը