Ելույթի ժամանակ մերկապարուհին ընկել է 6–մետրանոց ձողից ու կոտրել ծնոտը (ՎԻԴԵՈ)
15:45
12 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում մերկապարուհին ընկել է 6 մետրանոց ձողից ու շարունակել ելույթը։
Հայտնվել է աղջկա վայր ընկնելու պահը, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։
Կադրերում երևում է, թե ինչպես է Ջենեա Սքայը (Genea Sky) դեմքով վայր ընկնում և շարունակում պարել։ Instagram–ի իր էջում աղջիկը շնորհակալություն է հայտնել օգտատերերին աջակցության և բարի մեկնաբանությունների համար։
«Սկզբում չէի ուզում մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն տեսանյութը շատ տարածվեց, և ես սկսեցի ստանալ բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, թե ինչպես եմ ինձ զգում», – նշել է Սքայն`ավելացնելով, որ կոտրել է ծնոտն ու վիրահատվել է։
«Կոտրել եմ նաև մի քանի ատամ, դուրս է ընկել կոճս։ Փառք Աստծուն, ձեռքերս ու ոտքերս անվնաս են», – նշել է նա` հավելելով, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտվել։
Սքայի ընկերուհին` Այանա Նոուլզը (Ayana Knowles), GoFundMe քրաուդֆանդինգային հարթակում էջ է բացել` մերկապարուհու բժշկական ծառայությունների գումարը վճարելու համար։
«Նա երկար ժամանակ չի կարող աշխատել լուրջ վնասվածքների պատճառով։ Մենք երախտապարտ կլինենք ցանկացած օգնության համար։ Նախօրոք շնորհակալություն բոլորին», – նշել է նա։
Նոուլզի կոչին արձագանքել են հարյուրավոր մարդիկ։ Արդյունքում Սքայի համար հավաքվել է ավելի քան 13 հազար դոլար։–0–
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում