ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մարդու հիվանդությունները հնարավոր է պարզել եղունգների գույնի միջոցով։ Այս մասին նշում են բժիշկները, հաղորդում է medikforum.ru–ն։
Բժիշկները նշել են, թե ինչ նշաններ են վկայում այս կամ այն հիվանդության մասին։
Այսպես, նրանց խոսքերով, ձեռքերի եղունգների դեղին գույնը վկայում է այն մասին, որ դուք յուղոտ սննդի սիրահար եք։ Իսկ յուղոտ սնունդը, որպես, կանոն, հարված է առաջին հերթին լյարդին, ինչը հանգեցնում է այդ օրգանի պաթոլոգիաների։
Загружается новость ... "Лево"
Դեղնած եղունգների ևս մեկ պատճառն այն է, որ մարդը հաճախ ծխում է։
Կապտավուն եղունգները վկայում են այն մասին, որ հարկավոր է դիմել սրտաբանի, քանի որ հնարավոր են սրտանոթային համակարգի խնդիրներ։ Եղունգի նման գույն ունեն օրգանիզմում թթվածնի պակասով տառապող մարդիկ։
Եղունգի տակի սպիտակ բծերը հայտնվում են օրգանիզմում երկաթի և մի շարք վիտամինների պակասի պատճառով։ Ուռուցիկ եղունգները վկայում են այն մասին, որ մարդն ունի շնչառական համակարգի խնդիրներ։–0–