Դիետոլոգը նշել է սուրճի չարաշահման վտանգը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սուրճի չարաշահումը կարող է վտանգավոր լինել։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին նշել է դիետոլոգ և գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։
Նրա խոսքով, մեծ քանակությամբ սուրճը բացասաբար է անդրադառնում այն մարդկանց վրա, ովքեր ունեն քրոնիկ հոգնածություն։
«Որոշ ժամանակ անց սուրճը պարզապես դադարում է ազդել, և սկսվում է հակառակ պրոցեսը, երբ օրգանիզմը միանգամից սկսում է զգալ ողջ հոգնածությունը», – պարզաբանել է փորձագետը։
«Բացի այդ, սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել քնի խանգարման և միգրենանման ցավերի», – ավելացրել է Դիանովան։
Ավելի վաղ ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սուրճի և կոֆեին պարունակող այլ ըմպելիքների չարաշահումը կարող է դառնալ միգրենի պատճառ այն մարդկանց մոտ, ովքեր ունենում են ուժեղ գլխացավ։
Միգրենի առաջացման հարցում կոֆեինի դերը բավականին բարդ է, քանի որ այդ նյութի որոշակի քանակ ունենում է ցավազրկող ազդեցություն։ Սակայն կոֆեին հազվագյուտ օգտագործող մարդկանց մոտ սուրճի անգամ մեկ–երկու չափաբաժինն ավելացնում է այդ օրը գլխացավի առաջացման հավանականությունը։–0–