Բորիս Խանչալյանը նշանակվել է «Գազպրոմ-Մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեդակալ

16.01.2025, 16:09
Նախկինում Բորիս Խանչալյանը «Գազպրոմ-Մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի խորհրդականն էր
Բորիս Խանչալյանը նշանակվել է «Գազպրոմ-Մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեդակալ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Գազպրոմ-Մեդիա հոլդինգը» հայտարարել է Բորիս Խանչալյանին գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին։

Նա պատասխանատու կլինի միջազգային գործընկերությունների համար, կհամակարգի GPM KIT խմբի ընկերությունների բովանդակության արտադրությունն ու բաշխումը, ինչպես նաև կզարգանցի նոր խոստումնալից նախագծեր:

«Իմ նոր պաշտոնում գործընկերներիս հետ կշարունակեմ զարգացնել Հոլդինգի կարևոր ռազմավարական ուղղությունները։ Մենք նախատեսում ենք կենտրոնանալ խոստումնալից կոմերցիոն գրավիչ նախագծերի վրա ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Գլոբալ խնդիրը մնում է նույնը՝ ապահովել Գազպրոմ-մեդիա հոլդինգի կայուն աճն ու շահութաբերությունը։ Վստահ եմ, որ թիմի հետ միասին նկատելի արդյունքների կհասնենք»,- ասել է Խանչալյանը։

Նախկինում Բորիս Խանչալյանը «Գազպրոմ-Մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի խորհրդականն էր և «GPM RTV»-ի գլխավոր տնօրենի տեղակալը։

Մինչ «Գազպրոմ-Մեդիա հոլդինգի» հետ համագործակցելը Բորիս Խանչալյանն աշխատել է տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային նախագծերի իրականացման ուղղությամբ, եղել է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ։

Խանչալյանը «Ресторан по понятиям» (2021թ.), «Бедный олигарх» (2022թ.) և «Салют, начальник!» (2022) սերիալների համապրոդյուսերն է։ Կատակերգական նախագծերը թողարկվել են Premier և Rutube առցանց հարթակներում։