Բորբոսնած բուրգեր. արտասովոր բուրգերով գովազդը հազարավոր դիտումներ է հավաքել (ՎԻԴԵՈ)

20.02.2020, 17:40
Բորբոսնած բուրգեր. համացանցում արտասովոր բուրգերով գովազդը հազարավոր դիտումներ է հավաքել. ՎԻԴԵՈ
Բորբոսնած բուրգեր. արտասովոր բուրգերով գովազդը հազարավոր դիտումներ է հավաքել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է բուրգերը բորբոսնում: Գովազդը հայտնվել է «Բուրգեր Քինգ» արագ սննդի ռեստորանների Twitter-ի պաշտոնական էջում, հաղորդում է korrespondent.net-ը:

Բորբոսնած բուրգերով գովազդը դժգոհություն է առաջացրել օգտատերերի շրջանում: 

 Տեսանյութում ասվում է, որ ռեստորանների ցանցի մենյուի մեջ կա բուրգեր, որը պատրաստված է լիովին բնական մթերքներից: Ժամանակի հետ բնական կերակուրը փչանում է, և տեսանյութում ցուցադրվում է հենց այդ պրոցեսը: Բուրգերը նկարահանել են 34 օր շարունակ՝ ցույց տալով, թե ինչպես է այն բորբոսնում ու փչանում:

 Այս կերպ գովազդատուները փորձել են ընդգծել, որ իրենց բուրգերները պատրաստված են բնական մթերքներից՝ առանց արհեստական հավելումների: Ռեստորանից հայտնում են, որ «իրական կերակուրի գեղեցկությունը հենց դրա տգեղության մեջ է»: Հենց այդ պատճառով Բուրգեր Քինգում ստեղծել են վոպպեր (բուրգերի տեսակ)՝ առանց արհեստական հավելումների, ներկանյութերի ու կոնսերվանտների: 

Որպես համեմատություն, նշվում է, որ համացանցում կարելի է գտնել բուրգերներով բազում տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, որ դրանք չեն փչանում տարիներ շարունակ: -0-