Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը

25.11.2021, 21:48
Բժիշկը նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար ուտել
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բժիշկ–դիետոլոգ Օլգա Կորաբլյովան նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Загружается новость ... "Лево"

Մասնագետի խոսքով, գազարն օգտակար է մաշկին, սիրտ–անոթային համակարգին, օգնում է ազատվել ավելորդ քաշից, սակայն այն հակացուցված է լյարդի հիվանդությունների դեպքում։

«Եթե լյարդն առողջ չէ, չի կարող յուրացնել կարոտինը։ Հակացուցումների թվում են ստամոքսի կամ աղիների խոցը և էնտերիտը, այսինքն` բարակ աղիքի պատերի բորբոքումը», – հայտարարել է Կորաբլյովան։

«Գազար ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի այն չլինի փափուկ և ելունդավոր, ինչպես նաև բծավոր և ճաքած (դա նշանակում է, որ գազարի միջուկը փչացած է) Եթե տերևուքը չափազանց խիտ է, ամենայն հավանականությամբ գազարը կոշտ է», – նշել է բժիշկ–դիետոլոգը։ –0–