417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկները պարզել են արյան բարձր ճնշման գլխավոր վտանգներից մեկը

20:39
29 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արյան բարձր ճնշումը մեծահասակների մոտ կոգնիտիվ խախտումների զարգացման ռիսկի հիմնական գործոններից է։ Տեսականորեն այն կարող է հանգեցնել նաև Ալցհեյմերի հիվանդության զարգացման, այս մասին նշում է American Heart Association–ը։

Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի Hypertension ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված է մի քանի ուսումնասիրությունների ամփոփագիր, որոնք նվիրված են հիպերտոնիայի ազդեցությանը գլխուղեղի կաթվածի, կոգնիտիվ խանգարումների, Ալցհեյմերի հիվանդության և այլ հիվանդությունների զարգացման վրա, գրում է vokrugsveta կայքը։

Ըստ այս տվյալների` դեպի գլխուղեղ արյան հոսքի խանգարումը, որն առաջանում է բարձր ճնշման հետևանքով, կարող է դառնալ գլխուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների մի շարք փոփոխությունների պատճառ։

Հայտնի է, որ հիպերտոնիայի դեմ դեղորայքի ընդունումը նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը (ինֆարկտ, գլխուղեղի կաթված)։ Դեռ հարկավոր են լրացուցիչ ուսումնասիրություններ` պարզելու համար` արդյո՞ք հիպերտոնիայի բուժումը կարող է նվազեցնել կոգնիտիվ խանգարումների ռիսկը մեծահասակների շրջանում։

Ձեռք բերովի թուլամտությունը, որպես կանոն, առաջանում է շատ ավելի ուշ, քան ճնշման հետ կապված խնդիրները։ Այդ պատճառով գիտնականներին ուսումնասիրությունների և վերլուծության համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ` արդյունավետ դեղորայք ընտրելու նպատակով։

Հիշեցնենք, որ ձեռք բերովի թուլամտությունը առավել շատ տարածված նյարդաբանական խանգարումներից է, որն աշխարհում զարգանում է 30–40 մլն մարդու մոտ։ Սպասվում է, որ 2050 թ.–ին թուլամտությամբ տառապող մարդկանց թիվն աշխարհում կարող է եռապատկվել։

Ամերիկացի գիտնականներն ավելի վաղ բացահայտել են առողջ ծերության գաղտնիքներից մեկը։ Նրանց խոսքերով, մեծահասակների ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի կարող է լավացնել ակտիվ կենսակերպն ու կամավորական գործունեությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով