Բժիշկներ. ասպիրին ընդունելն անօգուտ է, այն կարող է անգամ վնասել

21.12.2019, 20:25
Բժիշկների պնդմամբ, ասպիրին ընդունելն անօգուտ է, այն կարող է անգամ վնասել
Բժիշկներ. ասպիրին ընդունելն անօգուտ է, այն կարող է անգամ վնասել

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բժիշկները հայտարարում են, որ ասպիրին ընդունելն անօգուտ է, հատկապես տարեցներին, ովքեր հակված են անոթների և սրտի հիվանդությունների ռիսկի։ 

Medikforum–ի հաղորդմամբ, ավելի վաղ բժիշկները հակառակն էին հայտարարում։ Նրանք նշում էին, որ ասպիրինը փոքր չափաբաժնով կարող է նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Այսօր մասնագետներն ապացուցել են, որ 70 տարեկանից բարձր մարդկանց համար ասպիրինն ընդհանրապես չի կարող օգտակար լինել, սակայն կարող է վնասել, քանի որ ամեն օր փոքր չափաբաժնով ասպիրինի ընդունումը կարող է հանգեցնել արյունահոսության։ Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ ասպիրինը ջրիկացնում է արյունը։

Загружается новость ... "Лево"

Արյունահոսություն կարող է առաջանալ նաև առողջ մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են ասպիրին սիրտ–անոթային հիվանդությունները կանխարգելելու համար։

Բազմաթիվ հետազոտություններից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ ամեն դեպքում իմաստ չունի ընդունել ասպիրին։ Իսկ եթե դուք որոշել եք շարունակել ընդունումը, ապա ավելի լավ է խորհրդակցեք մասնագետի հետ։ Ավելի վաղ բժիշկները խոսել են այլ հին դեղամիջոցների մասին, որոնց օգտակար հատկությունները դրվել են կասկածի տակ։ Օրինակ, օգտակար չեն ո′չ կորվալոլը, ո′չ վալոկորդինը։ Բժիշկների կարծիքով, դրանք ավելի շատ հարմար են որպես քնաբեր կամ հանգստացնող, որն ընդունում են քնելուց առաջ։ Մասնագետների կարծիքով, անօգուտ են նաև դիսբակտերիոզի դեմ դեղամիջոցները։–0–