Բաքվում պահվող հայերին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ. ԿԽՄԿ

15.01.2025, 15:58
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին
Բաքվում պահվող հայերին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ. ԿԽՄԿ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ Ադրբեջանում պահվող անձանց հետ կառույցի պատվիրակներն ունեցել են առանձանզրույցներ, յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն՝ կապ հաստատել հարազատների հետ:

Կարմիր խաչի ներկայացուցիչները գնահատել են անձանց առողջական վիճակը, պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը:

Հիշեցնենք՝ գերեվարվածների թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին 8 պաշտոնյաներ:

Հունվարի 17-ին Բաքվում կսկսվի նրանց գործով դատաքննությունը: