Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները

15.06.2021, 18:50
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բանանը շատ հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով,  բանանի կեղևն էկ բուժիչ հատկություններ ունի: Դրանք ներկայացնում է budetezdorovy.ru կայքը:

1. Բանանի կեղևը վիրուսային գորտնուկների դեմ

Բանանի կեղևի մի փոքր կտոր ներսի կողմով դրեք գորտնուկի վրա, ամրացրեք կպչուն ժապավենի օգնությամբ և թողեք գիշերվա ընթացքում: Կրկնեք ամեն գիշեր, մինչև գորտնուկը չորանա:

Загружается новость ... "Лево"

2. Մաշկի բորբոքումների և գրգռվածության դեմ

Բանանի կեղևը լավ պայքար է միջատների խայթոցների, քերծվածքների, վերքերի և գրգռվածության դեմ: Մաշկի բորբոքված հատվածը տրորեք կեղևի ներսի կողմով, և այդ խնդիրներն արագ կվերանան:

3. Ակնե

Բանանի կեղևը ներսի կողմով դրեք այն հատվածներում, որտեղ ակնե կա, թողեք այնքան, մինչև կեղևը մգանա:

4. Բանանի կեղևը թութքի դեմ

Դրեք բանանի կեղևը հիվանդ տեղին և թողեք ամբողջ գիշեր: Կրկնեք այնքան, մինչև ախտանիշներն ամբողջովին անհետանան:

5. Բանանի կեղևը հարթեցնում է կնճիռները

Բանանի կեղևը ներսի մասով դրեք դեմքի վրա և աչքերի հատվածին՝ թողնելով 20-30 րոպե: Այն սնում, ձգում, փափկեցնում է մաշկը և օգնում է ազատվել մանր կնճիռներից՝ զգալիորեն պակասեցնելով նաև խոշորները:–0–