Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար

15.09.2019, 21:15
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշնանը դեմքի մաշկը ենթարկվում է անբարենպաստ եղանակային պայմանների` անձրևի, քամու բացասական ազդեցությանը:

Загружается новость ... "Лево"

Վարսակափաթիլով, մեղրով և կաթով դիմակը խնամքի հիանալի միջոց է այդ հետևանքները վերացնելու, ինչպես նաև չոր, առաձգականությունը կորցնող մաշկի վիճակը բարելավելու համար:

Վարսակափաթիլները լավ ձգում են մաշկը և հագեցնում այն սննդարար նյութերով, մեղրը նույնպես սնուցում է այն և փափկեցնում: Կաթն օգտակար ամինաթթուների, վիտամինների գերազանց աղբյուր է:

 Բաղադրիչներ.

• 2 ճաշի գդալ մանրացված վարսակափաթիլ
• 1 ճաշի գդալ մեղր
• 2 ճաշի գդալ կաթ
• E վիտամինի յուղային լուծույթի 5 կաթիլ (կարելի է նաև ավելացնել վիտամին A)

Խառնել բոլոր բաղադրիչները, թողնել 20 րոպե: Այնուհետև քսել լվացած, մաքուր դեմքին, պահել կես ժամ և լվանալ գոլ ջրով: Դրանից հետո ցանկալի է քսել խոնավեցնող քսուք: -0-