Առաջնեկի սպասումով. Հենրիխ Մխիթարյանը հայրենակիցներին մաղթել է սեր, հարգանք և միասնություն (ՖՈՏՈ)

01.01.2020, 17:38
Առաջնեկի սպասումով. Հենրիխ Մխիթարյանը հայրենակիցներին մաղթել է սեր, հարգանք և միասնություն. ՖՈՏՈ
Առաջնեկի սպասումով. Հենրիխ Մխիթարյանը հայրենակիցներին մաղթել է սեր, հարգանք և միասնություն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայրենակիցների Ամանորը։

«Իմ սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության: Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ։ Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ: Սիրով, Հենո», – նշել է Մխիթարյանը Facebook–յան իր էջում:–0–