ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հոսպիտալացվել է Մեքսիկայում իրականացված նկարահանումներից հետո, հաղորդում է gazeta.ru–ն։
Լուսանկարիչները «բռնացրել են» դերասանուհուն Լոս Անջելեսի հիվանդանոցից դուրս գալիս, նա կրել է մուգ ակնոցներ և ազատ հագուստ։
Ավելի վաղ Կոլումբիա կատարած այցելության ժամանակ Անջելինա Ջոլին արդեն առիթ էր տվել մտահոգության համար. դերասանուհին կորցրել էր գիտակցությունը։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, Ջոլին հրաժարվել է բուժումից, չնայած բժիշկների պնդմանը։
Նշվում է, որ Ջոլիի մոտ ախտորոշվել է հյուծվածություն, նրան խորհուրդ են տվել շատ ուտել` ներքին օրգանների և ոսկրերի հիվանդություններից խուսափելու համար։–0–