436.87
4.38
404.47
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Ամենատխուր արջը». միջազգային մամուլն ահազանգել է Արմավիրում բանտարկված կույր արջի մասին (ՖՈՏՈ)

15:38
30 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Միջազգային հանրությունն ու IAR-ը ահազանգում են ևս մեկ տխուր պատմության մասին։ «Ամենատխուր արջը»․ միջազգային մամուլն այսպես է վերնագրել Արմավիր քաղաքում շուրջ 30 տարի բանտարկված կույր արջի պատմությունը։ Ամենահեղինակավոր Washington times, The Sun, Daily mail, Mirror, dailystar.co.uk, The Irish Sun լրատվամիջոցները գրել են Հայաստանում սարսափելի պայմաններում ապրող ծեր և կույր Նելսոն արջի մասին, որին նույն վանդակի մեջ այդքան տարի շարունակ պահում է Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու տնօրենը, հաղորդում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունն (IAR) ահազանգում է Հայաստանի Արմավիրի մարզում բանտարկված արջի մասին, որն իսկապես գտնվում է սարսափելի պայմաններում։

Միջազգային IAR-ը գրել է․ «Նելսոնը, հավանաբար, ամենատխուր արջերից է, որին հանդիպել ենք։ Նա այս զարհուրելի վանդակում անցկացրել է 30 երկար տարիներ։ Նրա տերը հրաժարվում է հանձնել նրան՝ պնդելով, որ սիրում է կենդանուն։ Բայց սիրել կենդանուն նշանակում է հոգ տանել նրա մասին, կերակրել և հոգալ նրա կարիքները, չանտեսել նրան և չթողնել նրան օրեր շարունակ առանց սնունդի։ Անզեն աչքով կարելի է տեսնել վանդակի կուտակված կեղտը, որտեղ նա տարիներ շարունակ պտտվում ու պտտվում է՝ փարատելու համար իր ձանձրույթն ու հիասթափությունը։ Ամենավատն այն է, որ խեղճ կենդանին նաև կուրացել է»։

медведь Нелсон

IAR-ը խնդրում է ՀՀ կառավարությանը միջամտել և փրկել կենդանուն։ IAR և FPWC թիմերը պատրաստակամ են անմիջապես օգնել կենդանուն, երբ ստանան նրան փրկելու համաձայնությունը։

Այս պահին Նելսոնն ունի ոչ միայն սիրո խոսքերի, այլև կոնկրետ գործողությունների կարիք։ Նրան անհրաժեշտ է կենդանաբուժական օգնություն և հոգատարություն՝ պարզելու համար արդյոք հնարավոր կլինի վերականգնել նրա տեսողությունը։ Նա ծեր արջ է, թույլ առողջությամբ, ուստի փրկության գործողության ընթացքում պետք է ցուցաբերել առավելույն զգոնություն։ Այդ նպատակով փրկությանը կմասնակցի նաև առանձին կենդանաբույժ, որը նրա հետ կլինի և կհետևի գործընթացին ամբողջ ընթացքում։ Երբ արջն անզգայանա, հնարավոր կլինի գնահատել նրա առողջական վիճակը: Այնուհետև արջը կտեղափոխվի փրկարար կենտրոն, որտեղ նա կգտնվի կարանտինային բաժնում և կանցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները»։

Միջազգային կազմակերպությունն ընդգծում է՝ դեռ ժամանակ կա Նելսոնին ցույց տալու իրական մարդկային սեր և խնամք։

медведь Нелсон

Հիշեցնենք, որ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Ծրագիրն իրականություն է դարձել Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue) ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործության, ինչպես նաև` բազմաթիվ այլ կառույցների ու մարդկանց աջակցության շնորհիվ։

Մանրամասները` հետևյալ հղմամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա