Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ

04.08.2019, 21:15
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Բոլորովին վերջերս գիտնականները պարզել են, որ մեկ խնձորը պարունակում է 100մլն մանրէ, որոնցից շատերն օգտակար են։ Այժմ ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։

Загружается новость ... "Лево"

Կանխում է ծերունական թուլամտությունը. խնձորը նեյրոնների բջիջները պաշտպանում է օքսիդացնող սթրեսից` այդ կերպ նվազեցնելով նեյրոտոքսիկությունը։ Իսկ դա շատ կարևոր է ծերունական թուլամտության կանխարգելման համար, գրում է medikforum.ru–ն։

Նվազեցնում է գլխուղեղի կաթվածի ռիսկը. գիտնականները պարզել են, որ ամեն օր խնձոր ուտելը բազմաթիվ անգամ նվազեցնում է գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկը, որն իրենից ներկայացնում է գլխուղեղի արյան շրջանառության վտանգավոր խանգարում, ինչը հանգեցնում է անուղղելի հետևանքների։ 

Կանխում է ճարպակալումը. խնձորը հագեցած է բջջանյութով, ինչը երկար ժամանակով ավելացնում է հագեցվածության զգացումը։ Իսկ դա ճարպակալումը կանխելու է հիանալի միջոց է։ 

Նվազեցնում է դիաբետի ռիսկը. պոլիֆենոլային հակաօքսիդանտների շնորհիվ խնձորը նվազեցնում է աշխարհում ամենատարածված նյութափոխանակման խանգարումներից մեկի` դիաբետի ռիսկը։

Օգնում է պայքարել ասթմայի դեմ. ինչպես արդեն նշվել է, խնձորները պարունակում են հակաօքսիդանտներ։ Իսկ այդ օգտակար նյութերը պաշտպանում են թոքերը օքսիդացնող վնասվածքներից, ինչը շատ կարևոր է ասթմայի դեմ պայքարի ժամանակ։–0–