394.53
7.05
409.82
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն

14:27
09 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է։ Էնդոկրինոլոգ–սննդաբանների խոսքերով, դա շատ անհատական հարց է, և յուրաքանչյուրը դրան յուրովի է մոտենում, սակայն գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ թեթև զգալ ամառային շոգ օրերին։

Կանոն 1

Ամառային սեզոնը ձմեռայինից տարբերվում է նրանով, որ ամռանն ավելի շատ ենք քրտնում, ինչի հետևանքով օրգանիզմն ավելի շատ ջուր է կորցնում։ Դա, թերևս, այն հանգամանքն է, որին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել, հաշվի առնելով, որ երեխաներն այդ իմաստով ռիսկի խմբում են։ Հենց այդ պատճառով էլ, նախևառաջ, պետք է շատ ջուր խմել։ Օրգանիզմում ջրի պաշարների ավելացմանն օգնում է նաև մրգերի և բանջարեղենի օգտագործումը։ 

вода, питье

Կանոն 2

Ամռանն ընդունված է ծարավը հագեցնել ոչ թե պարզապես ջրով, այլ սառը ջրով, ինչի համար օգտագործում են սառույց։ Սառույցը ծորակի չեռացված ջուր է, ինչը շատ վտանգավոր է օրգանիզմի համար, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ինֆեկցիաների բացակայությունը դրանում։ Հենց այդպիսի սառույցի օգտագործումը հաճախ դառնում է աղիքային ինֆեկցիաներով վարակվելու պատճառ։ Հենց այդ կանոնն է պետք պահպանել, Աբովյանի խոսքով, էկզոտիկ երկրներում հանգստանալու ընթացքում։

вода со льдом, лед

Կանոն 3

Ամռանը պետք է թեթև սնվել, մասնավորապես, հնարավորինս շատ սեզոնային բանջարեղեն օգտագործել։ Կարծրատիպ կա, որ ամռանը շոգի և քրտնարտադրության պատճառով մարդը քաշ է կորցնում, սակայն դա այդպես չէ։ Ձմռանը մեր օրգանիզմը շատ կալորիա է ծախսում տաքանալու համար, իսկ ամռանն այդ կալորիաները չեն ծախսվում, այլ մնում են օրգանիզմում ճարպերի տեսքով։ Հետևաբար, ամռանն օրգանիզմը ճարպերի կարիք չունի, նախընտրելի է հրաժարվել ճարպոտ սննդից։ Միսը և մսամթերքը սննդաբանը խորհուրդ է տալիս օգտագործել շաբաթական 2-3 անգամ, իսկ ավելի լավ է դրանք փոխարինել թռչնամսով կամ ձկով։

салат здоровое питание

Կանոն 4

Ամռանը մրգերն օրգանիզմում ծանրության զգացումից ազատվելու և լավ վիճակում օրգանիզմը պահելու հիանալի միջոց է։ Բայց պետք է հիշել, որ մրգերը մեծ քանակությամբ գլյուկոզա են պարունակում, այդ իսկ պատճաոռվ դրանք պետք է օգտագործել սահմանափակ քանակությամբ կամ օրվա առաջին կեսին, հատկապես ավելորդ քաշ և շաքարախտ ունեցող մարդկանց։

полезная здоровая еда диета фрукты

Կանոն 5

Ամռանը, ինչպես և ցանկացած այլ սեզոնին, պետք է պահպանել հիգիենայի և սանիտարական հիմնական նորմերը։ Շուկաներում և խանութներում գնեք բացառապես թարմ միրգ և բանջարեղեն, իսկ օգտագործելուց առաջ լվացեք հոսող ջրի տակ։ Մթերք գնելիս անպայման ստուգեք ժամկետը, քանի որ ամռանն ինֆեկցիաները հատկապես արագ են տարածվում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
11:59
31 Օգոստոսի 2022
Երևանում մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
Երևանում նախօրեին մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
15:19
30 Օգոստոսի 2022
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. ՎԻԴԵՈ
14:44
26 Օգոստոսի 2022
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են (ՖՈՏՈ)
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ՖՈՏՈ
12:17
26 Օգոստոսի 2022
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
11:00
25 Օգոստոսի 2022
Herbalife Nutrition․ 10 տարի Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Անցած 10 տարվա ընթացքում բազմաթիվ Անկախ Գործընկերներ ամբողջ երկրից ընտրեցին ընկերության ընձեռած բիզնես հնարավորությունները և դարձան Herbalife Nutrition համայնքի մի մասը. ՎԻԴԵՈ
22:13
23 Օգոստոսի 2022
Ուշադրություն, Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է. ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում
Կարևոր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է
10:31
15 Օգոստոսի 2022
Պարբերական հիվանդությունն ու հղիությունը
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել
20:26
12 Օգոստոսի 2022
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում