ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»

31.01.2023, 14:43
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքի Քերոլթոն հյուսիսային արվարձանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շենք 2022» անվանակարգում։ Այս մասին ասվում է World Architects կայքի հոդվածում։

Նշվում է, որ ճարտարապետ Դևիդ Հոթսոնի նախագծած եկեղեցին, կարծես, անցնում է ժամանակի և տարածության միջով` ներկայացնելով միասնություն հայկական ավանդույթների և հայ ժողովրդի հետ:

 - рис.1

Սուրբ Սարգիս եկեղեցին օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին։ Առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին` 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը։

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով։ Այն հարգանքի տուրք է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Եկեղեցու վրա պատկերված է կենաց ծառը, որը բաղկացած է 1,5 միլիոն փոքր պատկերներից, «դրանք բոլորը նույնքան յուրահատուկ են, որքան մեկ դար առաջ կորսված կյանքերը», ասվում է հոդվածում:-0-