ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճար (ՖՈՏՈ)
17.02.2025,
11:03
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճար․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճար, հայտնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը։
Նշվում է, որ սա Ռուբիոյի առաջին պաշտոնական այցն է Սուրբ Հարության Տաճար։
Դիմավորման արարողությանը Պատրիարքարանի կողմից ներկա էին Դիվանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեանը և Սուրբ Հարության Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեանը։