8 սննդամթերք, որոնք դանդաղեցնում են ծերացումը

15.10.2016, 15:20
Որոշ սննդարար նյութեր և սննդամթերք օգտակար են մաշկի համար և, ընդհանուր առմամբ, օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:
8 սննդամթերք, որոնք դանդաղեցնում են ծերացումը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Որոշ սննդարար նյութեր և սննդամթերք օգտակար են մաշկի համար և, ընդհանուր առմամբ, օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը, գրում է live-up.co-ն:

Ծերացումը կանխարգելող հիմնական սննդարար նյութերն են.

անտոցիանը և լիկոպինը, որոնք պաշտպանում են մաշկը արևային ճառագայթներից վիտամին A-ն և բիոտինը (B խմբի վիտամին), որոնք մաշկի, եղունգների և մազերի առողջության առանցքային տարրերն են

սելենը, որը անհրաժեշտ է գլուտատիոնի արտադրության համար: Այն սննդարար նյութ է, որն օգնում է վերականգնել վնասված բջիջները

կրեմնիումը, որը բարձրացնում է կոլագենի արտադրությունը, ինչն իր հերթին մաշկը դարձնում է առաձգական և ճկուն

վիտամին C-ն՝ մաշկում կոլագենի բնական նախորդողը

վիտամին E-ն, որը կանխարգելում է կնճիռների առաջացումը և վերականգնում մաշկի վնասվածքները

մոնոհագեցած ճարպերը, որոնք պայքարում են բորբոքման դեմ և առանցքային դեր են խաղում մաշկի խոնավեցման գործում:

Սննդամթերքի որոշ տեսակներ հարուստ են այս սննդարար նյութերով, ուստի հարկավոր է դրանք առավել հաճախ ուտել՝ մաշկի երիտասարդությունը երկարացնելու և ծերացումը հետաձգելու համար:

Հապալաս

 - рис.1

Այս հատապտուղը վիտամին C-ի, անտոցիանների և հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է: Բացի այդ, մի շարք այլ հատապտուղների նման հապալասը նվազեցնում է բորբոքումը:

Կարմիր նարինջ

 - рис.2

Վիտամին C-ի այս առողջ աղբյուրը պարունակում է ավելի շատ հակաբորբոքիչներ և մաշկի համար օգտակար անտոցիաններ, քան նարինջի այլ տեսակները: Վիտամին C-ով հարուստ են ոչ այդքան հաճախ օգտագործվող մանգոն և գուավան:

Ճակնդեղ

 - рис.3

Ճակնդեղը հարուստ է անտոցիաններով և A վիտամինով:

Բրազիլական ընկույզ

 - рис.4

Օգտակար բուսական ճարպերի համադրությունը սելենի հետ ընկույզի այս տեսակը պաշտպանում է բջիջները ծերացումից:

Վարունգ 

 - рис.5

Վարունգի խոնավեցնող ազդեցությունն անփոխարինելի է մաշկի համար: Վարունգի կեղևը կրեմնիումի երկօքսիդի աղբյուր է, որը սննդարար նյութ է և օգնում է բարձրացնել մաշկում կոլագենի արտադրությունը:

Լամինարիա (ջրիմուռ) 

 - рис.6

Այս գորշ ջրիմուռները պարունակում են C և E վիտամիններ, որոնք կանխարգելում են մաշկի բջիջների վնասումը: Դրանք կարելի է ավելացնել աղցանների մեջ:

Ձմերուկ

 - рис.7

Ջմերուկը պարունակում է մեծ քանակությամբ ջուր և հիանալի խոնավեցնում է օրգանիզմը: Բացի այդ, ձմերուկը հարուտ է լիկոպինով, որը հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից, մինչդեռ դրա այլ աղբյուրները, օրինակ՝ լոլիկը, հարկավոր է ուտել եփած կամ խաշած վիճակում՝ դրանցից օգուտ ստանալու համար:

Ավոկադո 

 - рис.8

Ավոկադոն հարուստ է մոնոհագեցած ճարպերով և E վիտամինով: -0-