412.18
4.03
387.5
+14
Եղանակը Երևանում
Հայ

5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո

18:21
06 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա: Ժամանակին աշխատանքի գնալու համար մենք արագ ուտում ենք նախաճաշը թեյով, վազում լոգանք ընդունելու: Առաջին հայացքից, կարծես, սովորական երևույթներ:

Բայց կան գործողություններ, որոնք վնասում են ուտելուց հետո կատարելու դեպքում: Ըստ adme.ru-ի, ուտելուց անմիջապես հետո չարժե՝

Լողանալ

Երբ լոգանք ենք ընդունում, մեր մարմնի ջերմաստիճանը մի փոքր մեծանում է, և դրան դիմակայելու համար օրգանիզմը դեպի մաշկ մի փոքր ավելի արյուն է մղում: Դա կարող է խախտել մարսողության ընթացքը և դանդաղեցնել սննդի յուրացումը: Ավելի ճիշտ է լոգանք ընդունել ուտելուց 30 րոպե անց:

Թեյ խմել

чай

Ուտելուց հետո ոմանց համար մեկ բաժակ տաք թեյը սննդի ընդունման անբաժան մասն է: Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ ըմպելիքը խոչընդոտում է երկաթի յուրացմանը: Այդ իսկ պատճառով ուտելուց հետո մեկ ժամի ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել թեյից, հատկապես երկաթի պակաս ունեցող մարդկանց, երեխաներին և հղի կանանց: Բայց դրա փոխարեն մեծահասակները կարող են մեկ գավաթ սուրճ ըմպել, որը, հակառակը, խորհուրդ չի տրվում խմել, երբ ստամոքսը դատարկ է: 

Քնել

сон, спать

Այն թյուր կարծիքը, թե քնելուց առաջ ուտելն ավելորդ քաշի հիմնական պատճառն է, վաղուց հնացել է: Բայց դրա մյուս վնասը հերքել չարժե: Ուտելուց հետո քունը կարող է մի շարք անհարմարություններ առաջացնել, օրինակ, այրոց, թթվայնության բարձրացում: Բացի այդ, ապացուցված է, որ ճաշից հետո կանոնավոր քունը կարող է մեծացնել ինսուլտի ռիսկը: Մասնագետները միակարծիք են, որ պետք է պառկել քնելու ուտելուց առնվազն երկու ժամ անց:

Սպորտով զբաղվել

спорт тренировки

Որքան էլ գայթակղիչ է թվում մարզումից առաջ մի լավ ուտելու գաղափարը, դա անել պետք չէ: Մարզումներն այդ դեպքում կարող են հանգեցնել անհարմարությունների սրտխառնոցի և զկրտոցի տեսքով: Այդ իսկ պատճառով ավելի լավ է երկու ժամ դիմանալ, այնուհետև անցնել ֆիզիկական մարզումների:

Ծխել

курение, офис, сигарета

Մարսողության ակտիվացման ժամանակ գործարկվում են մեր մարմնի գրեթե բոլոր համակարգերը: Այդ ժամանակ նիկոտինը կկլանվի համարյա կրկնակի ուժով՝ այդպիսով ավելացնելով նաև վնասակար հետևանքները: 

Բացի այդ, ապացուցվել է, որ ծխախոտը կարող է արգելափակել վիտամինների և հանքային նյութերի յուրացման գործընթացը՝ զրոյացնելով մեր օրգանիզմ սննդի միջոցով ստացվող օգտակար նյութերի էֆեկտը:

Անշուշտ, ավելի լավ է ծխելուց հրաժարվելԼ Բայդ եթե չեք կարողանում, ապա թույլ տվեք օրգանիզմին ուտելուց հետո հանգստանալ գոնե 20 րոպե: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով