15 մլն դոլար. ներկայացվել է աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստը (ՖՈՏՈ)
28.12.2019,
14:31
15 մլն դոլար. ներկայացվել է աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եգիպտացի դիզայներ Հանի էլ Բեհայրին իր նորաձևևության 100-րդ ցուցադրությանը հանդիսատեսին ցնցել է աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստի ներկայացմամբ, հաղորդում է luxurylaunches.com-ը:
Էքստրավագանտ հարսանեկան զգեստների ցուցադրությունն արդեն ավանդույթ է դարձել եգիպտացի դիզայների համար:
Հարյուրավոր ադամանդներով և թանկարժեք քարերով զարդարված զգեստի արժեքը 15 մլն դոլար է: Այն ցուցադրել է եգիպտացի դերասանուհի Մայի Օմարը: Նշվում է, որ զգեստի ստեղծման համար պահանջվել է 1 տարի: -0-
