15 մարդ, այդ թվում` 6 երեխա է զոհվել Շրի Լանկայում հրաձգության ժամանակ

27.04.2019, 18:37
Ոստիկանությունը փոխհրաձգության մեջ է մտել ենթադրյալ իսլամիստ գրոհայինների հետ Շրի Լանկայի արևելքում պայթյունների հետ կապված շրջայցի ժամանակ:
15 մարդ, այդ թվում` 6 երեխա է զոհվել Շրի Լանկայում հրաձգության ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը փոխհրաձգության մեջ է մտել ենթադրյալ իսլամիստ գրոհայինների հետ Շրի Լանկայի արևելքում պայթյունների հետ կապված շրջայցի ժամանակ: Հիշեցնենք, որ պայթյունների հետևանքով նախորդ կիրակի զոհվել է ավելի քան 250 մարդ:

Փոխհրաձգության վայրում գտնվել է 15 մարդու, այդ թվում` վեց երեխաների դի, հայտնում է BBC-ն:

Մեկ այլ ռեյդի ժամանակ հայտնաբերվել է պայթուցիկ և «Իսլամական պետության» դրոշներ, որն իր վրա է վերցրել պայթյունների պատասխանատվությունը:

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Շրի Լանկայի իշխանությունները հատուկ ծառայություններից նախազգուշացումներ են ստացել նախապատրաստվող գրոհների մասին: Երկրի վարչապետ Ռանիլ Վիքրեմեսինգհեն BBC-ին հայտնել է, թե տեղյակ չի եղել այդ նախազգուշացումներից: -0-