12 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

22.05.2018, 16:38
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։
12 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի Արմենիա/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ մարտի 25-ին ժամը 10:00-ից մինչև 22:00 պլանային աշխատանքներ անցկացման պատճառով կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը:

«2018 թ.-ի մայիսի 25-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների` Տիգրանյան փողոցի` իր նրբանցքներով, Վարշավյան, Վ. Վահյան փողոցների, Պ. Սևայի. 8/1, 8/2, 8/3, Ահարոնյան փող. 2/1, 2/2, Ադոնցի փող. 12,14,16, Կ. Ուլնեցու փող. 1-62, Դ. Անհաղթի փող. 1-11 /կենտ/, 2-6 /զույգ/, Ազատության պողոտայի 1-24 համարների, Բաբայան փողոցի առանձնատների և 12, 14, 16, 16/1 համարների, Հաղթանակե զբոսայգու և հարող տարածքների ջրամատակարարումը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը:-0-