415.64
6.71
406.14
+24
Եղանակը Երևանում
Հայ

Ընտրվել է տարվա բառը

16:51
17 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա բառը` youthquake, որը նշանակում է «նշանակալից մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխություն, որն առաջացել է երիտասարդների գործողությունների կամ ազդեցության արդյունքում»։ Այս մասին հաղորդում է Interfax.ru–ն` հղում անելով բառարանի կայքում հրապարակված հայտարարությանը։

Բառարանի խմբագիրները նշել են, որ youthquake բառը 2017 թ.–ին, 2016 թ.–ի համեմատ, հինգ անգամ ավելի շատ է օգտագործվել։

Բառի օգտագործման առաջին գագաթնակետն արձանագրվել է 2017 թ.–ի հունիսին, երբ Մեծ Բրիտանիայում անցկացվեցին վաղաժամ խորհրդարանական ընտրությունները։ Պահպանողականներին չհաջողվեց ստանալ խորհրդարանական բացարձակ մեծամասնություն, ինչը, մասնավորապես, կապում են երիտասարդների կողմից Լեյբորիստական կուսակցությանն աջակցելու հետ։

«Youthquake» բառի օգտագործման երկրորդ գագաթնակետը սեպտեմբերին էր, երբ բառը տարածում գտավ Նոր Զելանդիայի քաղաքական գործիչների շրջանում, որտեղ անցկացվում էին խորհրդարանական ընտրություններ։

«Youth» (անգլ. «երիտասարդություն») և «quake» (անգլ. ցնցում, երկրաշարժ) բառերից կազմված եզրույթն առաջին անգամ օգտագործել է Vogue–ի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը 1965 թ.–ին։

Օքսֆորդի բառարանի կարճ ցանկում են ներառվել նաև antifa բառը, որը նշանակում է հակաֆաշիստների շարժում, gorpcore հագուստի ոճը, ինչպես նաև kompromat բառը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
05 Օգոստոսի 2022
5 «անվնաս» մթերք, որոնք թունավորում են օրգանիզմը
Շատերս չենք էլ կասկածում, թե որքան վնասակար են առօրյա կյանքում օգտագործվող ու մեր կարծիքով «անվնաս» մթերքները
15:21
02 Օգոստոսի 2022
Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Private ընթրիք Նաստյա Իվլեևայի հետ և խաշ` Արագած լեռան վրա. Թրեվլ բաթլը` Հայաստանում. ՎԻԴԵՈ
16:10
01 Օգոստոսի 2022
5 ընթրիք, որոնք անվնաս են ձեր կազմվածքի համար
Ներկայացնում ենք ընթրիքի մի քանի տարբերակներ, որոնք կհավանեն ոչ միայն կազմվածքին հետևողները, այլ նաև նրանք, ովքեր համեղ ուտել են սիրում
16:17
29 Հուլիսի 2022
Հատապտուղները կարող են օգնել քրոնիկ բորբոքումների ժամանակ
Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք ճնշում են բորբոքումը
12:37
28 Հուլիսի 2022
Երեք պատմություն` պարբերական հիվանդություն ունեցող պացիենտներից. կյանքն ախտորոշումից առաջ և հետո
Ներկայացնում ենք երեք պացիենտների պատմությունները, որոնց մոտ ախտորոշվել է պարբերական հիվանդություն
19:37
27 Հուլիսի 2022
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո. հայտնի են նպատակները
ԵՄ–ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն եվրո. հայտնի են նպատակները
16:15
25 Հուլիսի 2022
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
15:35
25 Հուլիսի 2022
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
12:19
25 Հուլիսի 2022
Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. միլիոնատեր փլեյբոյը հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է. միլիոնատեր փլեյբոյը հետաքրքիր լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
20:25
22 Հուլիսի 2022
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Ահա ամենավտանգավոր սննդամթերքների ցուցակը, որոնք արագացնում են մաշկի վաղաժամ ծերացումը
19:37
22 Հուլիսի 2022
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
Ներկայացնում ենք 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ