ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավիատոմսերի առցանց ամրագրման Biletix ծառայությունը վերլուծել է թռիչքների արժեքը ամռան ամիսներին և կազմել է ամենաէժան ուղղությունների վարկանիշը, հայտնում է Lenta.ru-ն:
Այդ նպատակով մասնագետները վերլուծել են այն տոմսերի արժեքները, որոնք զբոսաշրջիկները ձեռք են բերել հունվարից ապրիլ ամառային արձակուրդների համար: Այսպիսով պարզվել է, որ ամենաշահավետ օտարերկրյա ուղղությունը Հայաստանի մայրաքաղաք Երևան է: Դոնի Ռոստովից Երևան ամենաէժան տոմսի արժեքը կազմել է 6331 ռուբլի, Կրանոդարից Երևան` 7131 ռուբլի, Մոսկվայից Երևան` 10 735 ռուբլի:
Բացի այդ, ծառայության մասնագետները նշել են Մոսկվայից Մինսկ և Դոնի Ռոստովից Բիշքեկ ուղղությունները: Այդ ուղղություններով տոմսերի արժեքը կազմել է 9117 և 10 340 ռուբլի համապատասխանաբար:-0-