Երևանի առանցքային պողոտաներից մեկի հատվածը փակ է լինելու Վարդավառի տոնի կապակցությամբ

26.07.2019, 15:31
Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։
Երևանի առանցքային պողոտաներից մեկի հատվածը փակ է լինելու Վարդավառի տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բաղրամյան պողոտայի մի հատված կիրակի գրեթե ամբողջ օրով փակ է լինելու Վարդավառի տոնի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Սույն թվականի հուլիսի 28-ին, ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Վարդավառի տոնի կապակցությամբ փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը:

Վարդավառը Հայաստանում ամենասպասվող և ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է։ Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր են լցնում, ազգային երգեր են երգում, պարում են։ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։-0-