Վենդետտա` խաբարովսկյան ոճով. բնակիչները պատժել են ուղևորներին «զելյոնկայով» ներկած տաքսու վարորդին (ՎԻԴԵՈ)
29.08.2017,
21:05
Խաբարովսկի բնակիչները պատժել են տաքսու վարորդին, ով ուղեվարձը չվճարած իր ուղևորներին ստիպել էր լվացվել «զելյոնկայով»:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Խաբարովսկի բնակիչները պատժել են տաքսու վարորդին, ով ուղեվարձը չվճարած իր ուղևորներին ստիպել էր լվացվել «զելյոնկայով» (ադամանդե կանաչ)։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը անհայտ տղամարդու հրահանգով լվացվում «զելյոնկայով»։
Կադրից դուրս տղամարդը վարորդին բացատրում է, որ նա և իր գործընկերները «իրենց պահում են կենդանիների պես»:
Օրեր առաջ տաքսու վարորդը ստիպել էր իր մեքենան նստած մեկ տղամարդու և երկու աղջկա լվացվել «զելյոնկայով», քանի որ վերջիններս չէին կարողացել վճարել ուղեվարձը: ԶԼՄ–ները հաղորդում են, որ վարորդները հեռացվել են աշխատանքից։ -0-