Վարչապետ. մեր ժամանակների երիտասարդությունը կարող է երկրի համար ավելին անել, քան նախորդ սերունդները

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է հայ երիտասարդներին Երիտասարդության համաշխարհային օրվա և նոյեմբերի 17–ին նշվող Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ։
«Երիտասարդությունը մեր վաղվա օրն է։ Ձեր շրջանում կան մարդիկ, ովքեր երկրի համար կարևոր որոշումներ են ընդունելու։ Դուք անկախ Հայաստանում ծնված սերունդն ենք և երկրի համար կարող եք ավելին անել, քան նախորդ սերունդները։ Դուք պետք է դառնաք մարդկային կապիտալ, որը մրցում է բնական պաշարների հետ», – ասաց նա երեքշաբթի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված հայտնի էստրադային երգիչ Սոսո Պավլիաշվիլիի համերգից առաջ։
Հետազոտություն. հայ ուսանողներին ամենից շատ մտահոգում է երկրում առկա գործազրկությունը>>
Աբրահամյանը նաև նշեց, որ հայկական հասարակության առաջընթացի երաշխիքը կարող են դառնալ սահմանադրական բարեփոխումները։ Նա վստահություն հայտնեց, որ հաջող կառավարման դեպքում միայն հասարակությունը կարող է հասնել հաջողության և դառնալ մրցունակ։
Վարչապետի խոսքով` կառավարման առաջարկվող նոր մոդելը հնարավորություն կտա ստեղծել հակակշիռների համակարգ։
«Հայ ժողովրդի հավաքական ուժը լավագույնս կդրսևորվի իշխանավարման խորհրդարանական համակարգի դեպքում։ Մեր երկիրն ավելի լավը դարձրեք, իսկ մենք ձեզ կաջակցենք», – ասաց Աբրահամյանը։
Սոսո Պավլիաշվիլիի երևանյան համերգի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևը։ Համերգը նվիրված է նոյեմբերի 10–ին նշվող Երիտասարդության օրվան, ինչպես նաև նոյեմբերի 17–ին նշվող Ուսանողի միջազգային օրվան։
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Այն նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման կարգին։–0–