441.06
4.43
403.38
-273
Եղանակը Երևանում
Հայ

Հետազոտություն. հայ ուսանողներին ամենից շատ մտահոգում է երկրում առկա գործազրկությունը

18:32
28 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը գործազրկությունն է` այդ կարծիքին է «Հայաստանի ուսանողների կենսակերպի և Բոլոնյան գործընթացի գնահատականի» ուսումնասիրությանը մասնակցած ուսանողների 25.3 տոկոսը, հայտնել է Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) վերլուծաբան Սամվել Մանուկյանը։

 Հայաստանի կրթության և գիտության նախարարության պատվերով IPSC անցկացրած հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել երևանյան պետական բուհերի բակալավրիատների և մագիստրատուրաների 1221 սովորողների շրջանում։ Նաև 20 հարցազրույց է անցկացվել կրթության ոլորտի փորձագետների և ուսանողական միջավայրի 6 ֆոկուս–խմբերում։

Մանուկյանի խոսքով, հարցման մասնակցած ուսանողների գրեթե 20 տոկոսը երկրի հիմնական խնդիր է անվանել աղքատությունը, 19.8 տոկոսը` երկրի անվտանգության ապահովումը, 19.6 տոկոսը` տնտեսության թույլ զարգացումը և 19.3 տոկոսը` արտագաղթը։

Միաժամանակ ուսանողների 58.8 տոկոսը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական բարեկեցության համար, իսկ 27.7 տոկոսը պատճառ է համարում սոցիալական անհավասարությունն ու աղքատությունը։ «Ուսանողների 33 տոկոսը բնական է համարում, որ հարուստներն ու պաշտոնյաներն անպաժելի կերպով խախտում են օրենքներ, և մարդիկ, ովքեր կհարստանան և իշխանության ղեկին կհայտնվեն, նույն կերպ են իրենց պահելու։ Այս կարծիքի հետ համաձայն չէ ուսանողների 66.6 տոկոսը»,– ասաց Մանուկյանը։

Հատկանշական է, որ հարցվածների մոտ 6.8 տոկոսը չգիտի, թե սոցիալական որ կարգում են իրենք ապրում, ճիշտ պատասխանը հայտնի է միայն ուսանողների 12.4 տոկոսին, ովքեր հասարակագիտական մասնագիտություններ են ստանալու։

Փորձագետի խոսքով, ուսանողների մոտ 29.2 տոկոսը սատարում են հասարակական տարբեր շարժումների։ Հատկանշական է, որ հասարակական ակտիվություն են դրսևորում միայն այն ուսանողները, ովքեր ամենից քիչ են հասկանում տարբեր երևույթների էությունը, ինչպես նաև դրանց լուծման տարբերակները։ «Վերջին օրինակն էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ամռանը բարձրացած ալիքն էր, երբ երիտասարդությունը չկարողացավ արդյունավետ երկխոսություն ծավալել իշխանությունների հետ։ Ինչու՞։ Որովհետև չունեին դրա համար անհրաժեշտ գիտելիքներ»,– նշեց նա։

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ասաց, որ հետազոտությունը շատ հետաքրքրիր տեղեկություն բացահայտեց, որը երևան է բերում կրթության ոլորտի խնդիրները, որոնք թույլ են տալիս տեսնել քաղաքական և քաղաքացիական հեռանկարների զարգացման ներկան և ապագան։

«Մեզ հետաքրքիր էր ուսանողության քաղաքականացվածության աստիճանը։ Պարզվեց, որ ուսանողների շրջանում կուսակցականության ցուցանիշը կրկնակի փոքր է, քան հասարակությունում։ Այդպիսով, որքան ցածր է ուսանողի հասարակագիտական հիմնարար գիտելիքների մակարդակը, այնքան հեշտությամբ է նա ընդգրկվում տարբեր գործընթացներում` չհասկանալով դրա պատճառն ու խորությունը։ Դա մարտահրավեր է քաղաքական բոլոր ուժերի և Կրթության և գիտության նախարարության համար, որը պետք է շեշտադրումն անի բուհերում հասարակագիտական գիտությունների դասավանդման որակի բարձրացման վրա»,– կարծում է Աշոտյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար