422.29
4.1
397.71
+13
Եղանակը Երևանում
Հայ

Տոն օրգանիզմի համար կամ հետամանորյա բեռնաթափման օրեր

10:00
01 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով անմիջապես Նոր տարվա տոնակատարությունից հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել:

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին ազատվել ամանորի ճաշատեսակների մնացորդներից և ժամկետանց մթերքից: «Ոչ մի դեպքում չի կարելի լրացուցիչ մշակել դրանք: Հիշեք` մեր մարմինը ամենաթանկն է, ինչ մենք ունենք, և այն աղբարկղ չէ` այնտեղ ժամկետանց մթերք նետելու համար», - ասաց նա:

Աբովյանի խոսքով, շատերը սխալմամբ կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Սակայն դիետոլոգը կտրականապես խորհուրդ չի տալիս հագեցվածության զգացումից նման կերպ ձերբազատվել:

Загружается новость ... "Лево"

«Միայն երիտասարդ առողջ մարդիկ, ովքեր առողջության հետ ոչ մի խնդիրներ չունեն, կարող են իրենց թույլ տալ ոչինիչ չուտել մեկ օրվա ընթացքում, բայց ոչ ավել, իսկ մնացած բոլորին սովը արգելված է: Ամենից ճիշտը հետամանորյա օրերին «ծանր» ուտելիքից զերծ մնալն է, հաճախ և փոքր բաժիններով սնվելը, շատ հեղուկ խմելը», - խորհուրդ տվեց նա:

Դիետոլոգը պնդում է, որ օրգանիզմը ծանրաբեռնվածությունից դուրս բերել կօգնի սուրճը, որն ազատում է ստամոքսում ծանրության զգացումից և խումհարից (ալկոհոլային խմիչքների չարաշահման դեպքում):

«Հետամանորյա օրերին սնվեք թեթև սնունդով, հրաժարվեք քաղցրից, ճարպոտ ուտեստներից, ավելի շատ բանջարեղեն, միրգ և կաթնամթերք կերեք», - ավելացրեց Աբովյանը:

Դիետոլոգի խոսքով, ավելորդ կիլոգրամները, որ շատերը կուտակում են տոների ժամանակ, ճարպ չէ, այլ` ավելորդ ջուր, որից օրգանիզմը չի հասցնում արագ ազատվել: Այդ իսկ պատճառով մեկ-երկու օր թեթև դիետան բավարար է նախկին կազմվածքը հետ բերելու համար:

 Դիետոլոգը խստորեն խորհուրդ է տալիս առողջ սննդի սկզբունքներին հետևել ոչ միայն մի քանի օր, այլ` ողջ տարվա ընթացքում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ