424.95
4.2
401.46
+12
Եղանակը Երևանում
Հայ

Տեսանյութ է տարածվել Հերացու փողոցում ոստիկանների կողմից քաղաքացիների ծեծելու կադրերով. ոստիկանությունը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

16:07
20 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, 2019 թ.-ի սեպտեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Մարաշի բաժանմունք զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 00.15-ին, Կենտրոն վարչական տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ Խանջյան փողոցում նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից հնչել է բարձր երաժշտություն։ Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել իրենց պահանջներին։ Հերացու փողոցում միայն հարկադրաբար կանգնեցվել է մեքենան։ Վարորդը հրաժարվել է ներկայացնել մեքենայի փաստաթղթերը, ինչից հետո, ժամը 00.30-ին, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, ավտոմեքենայի վարորդի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում, և նա բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք։

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Բացի այդ, դեպքի վայր հրավիրված ՃՈ ծառայողները ստուգել են վարորդի սթափությունը։ Պարզվել է, որ ալկոհոլի պարունակությունը 1.109 մգ/լ է եղել, ինչի համար վերջինիս նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Մեքենայի վարորդը հրաժարվել է բացատրություն տալուց, նրա մարմնի վրա ակնհայտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։-0-

Տեսանյութը` Նարեկ Սամսոնյանի Facebook-յան էջից

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները