Սմարթֆոնները շարքից հանող նոր վիրուս է հայտնաբերվել
01.01.2019,
15:17
Հայտնաբերվել է սմարթֆոնները շարքից հանող նոր վիրուս:

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Trend Micro ընկերության գիտնականները վնասակար ծրագրային ապահովում են հայտնաբերել, որն անդադար մայնինգի շնորհիվ կարող է սմարթֆոն շարքից հանել, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով պաշտոնական բլոգին:
HiddenMiner կոչվող վիրուսը հայտնաբերվել է այն հավելվածների մեջ, որոնք տարածվում էին կողմնակի բջջային խանութների միջոցով: Վնասակար ծրագրային հավելվածը խաբում է օգտատերերին` ստիպելով նրանց հնարավորություն տալ մուտք գործելու դեպի ադմինիստրատորի էջ:
Մուտքի հնարավոութուն ստանալուց անմիջապես հետո հավելվածը թաքցնում է մենյուում իր տարբերանշանը, իսկ հետո գործարկում է Monero մայները, որն անընդմեջ աշխատում է ֆոնային ռեժիմում: Բացի դրանից, վիրուսը կարող է արգելափակել սարքն այն դեպքերում, երբ օգտատերը փորձում է փոխել հավելվածի լիազորությունները:
Փորձագետները նշել են, որ HideMiner կոդում չկա որևէ հոսանքափոխիչ, հսկիչ կամ օպտիմիզատորներ: Դա նշանակում է, որ մայնինգի գործընթացն անհնար կլինի դադարեցնել մինչև չսպառվեն սարքի ռեսուրսները: Այլ խոսքերով, սմարթֆոնը կհայթայթի Monero մինչև իր «մահը»՝ վաղ թե ուշ հեռախոսը կգերտաքանա ու կդադարի աշխատել:
Ըստ փորձագետների, վիրուսը ոչնչացնելու միակ միջոցն է վերագործարկել սարքն անվտանգ ռեժիմով ու ջնջել ադմինիստրատորի հաշիվը վարակված հավելվածի հետ միասին: