Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել
30.09.2019,
16:21
Մասնավորապես` Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 28-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:-0-