525.85
7.42
476.44
+9
Եղանակը Երևանում
Հայ

Պուտինի ՀՀ այցի ժամանակ քննարկվելու է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի հարցը

11:07
13 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առաջացրել է անհանգստություն, և լայն թափով սկսվել է մասնավորաբար մեքենաների ներկրման գործընթաց։ Այդ մասին հայտնում է «Փաստ» օրաթերթը:

Այս թեմային քանիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաև ոլորտի փորձագետների տեսակետները: Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքերը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատանքի արդյունք։

«Հասկանալի է նաև, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, առավել ևս, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա: Չի բացառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջնային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը։ Ակնհայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հաջողության հասնել», - գրում է թերթը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ:
21:15
13 Հոկտեմբերի 2019
Դարչինով սուրճի 2 անսպասելի և չափազանց օգտակար հատկությունները
Օրական խորհուրդ է տրվում օգտագործել մեկ գրամ դարչին:
19:29
13 Հոկտեմբերի 2019
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ:
16:47
13 Հոկտեմբերի 2019
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել:
13:59
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել. Քարդաշյանը պատմել է նախագահի հետ ունեցած հանդիպման մասին (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին:
21:15
12 Հոկտեմբերի 2019
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են:
19:47
12 Հոկտեմբերի 2019
Արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում
Ներկայացնում ենք արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում։
18:39
12 Հոկտեմբերի 2019
5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար
Եթե չեք հասցրել գնալ գեղեցկության սրահ, ապա այս դիմակները կվերականգնեն մազերի փայլն ու արտաքին տեսքը հաշված րոպեներում։
16:36
12 Հոկտեմբերի 2019
ՀԲԸՄ-ը կոչ է անում Թուրքիային անհապաղ վերջ դնել Սիրիայում իրականացվող ագրեսիային
ՀԲԸՄ-ից նշում են, որ իրենց տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։
15:41
12 Հոկտեմբերի 2019
«Նովոստի-Արմենիա»-թղթակիցն արժանացել է «Եռանդուն մարդիկ 2019» տարածաշրջանային մամուլի փառատոնի մրցանակի
Աննա Հովակիմյանը մրցանակի է արժանացել «Արտասահմանյան ԶԼՄ-ներ» անվանակարգում