ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին։
Facebook–յան իր էջում վարչապետը ներկայացրել է զվարճալի մի պատմություն, որը պատահել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։
«Let’s do պաչիկի պատմությունը հետևյալն է. Ֆրանսիայի նախագահը ինձ ներկայացրեց իր թիմի հայազգի անդամին: Վերջինիս հարցրի՝ հայերեն խոսու՞մ է: Ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ՝ «պաչիկ»-ն է:Ես էլ ասացի՝ let’s do պաչիկ», – գրել է Փաշինյանը։–0–