Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
13.10.2022,
10:00
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին:
Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ու քանդակագործ Արա Շիրազի հեղինակած հուշարձանի տարածքում 1980 թվականից մինչև օրս, առաջին անգամ են իրականացվում հիմնանորոգման աշխատանքներ:

Հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ: Արդյունքում հուշարձանի նախնական տեսքը փոփոխության չի ենթարկվել:

Հաշվի առնելով հուշարձանի հետնապատի վթարայնությունը, որը մարդկանց կյանքի համար սպառնալիք կարող էր հանդիսանալ, ամբողջությամբ փոխվել և նույն հայկական գրանիտե սալերով վերականգնվել է արձանի հետնապատը:

Հիմնանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարարությունը: Իսկ Երևանի քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Վարդանյան ընտանիքի միջոցներով է իրականացվել նաև հուշակոթողի նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմումն ու փորձաքննությունը:

Հուշարձանի վերականգնման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 136 մլն. դրամ: --0--