ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի վարչական շրջաններից մեկում մինչև 8-ժամյա ջրանջատում է սպասվում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մայիսի 14-ին ժամը 10.00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, Իսրայելյան 28, 30 հասցեների, Լեո փողոցի ջրամատակարարումը», - նշվում է տարածած հաղորդագրությունուն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:-0-